27 26.06.16 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատարագը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աղոթակցությամբ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Մայր Աթոռում տեղի է ունեցել Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ ու Պապի մասնակցությամբ պատարագը 26 հունիսի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի մոտ տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատարագը` Ֆրանցիսկոս Պապի աղոթակցությամբ: Պատարագին մասնակցել են հավաքված հազարավոր մարդիկ, երկրի հոգևոր և պետական ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխաղորությամբ: «Շնորհաշատ այս օրը գոհունակություն է Մեզ համար վերստին հայտնել Մեր շնորհակալությունը Ֆրանցիսկոս Պապին եղբայրական իր այցի առիթով: Մենք և մեր ժողովուրդը միշտ պիտի աղոթենք Ձեզ համար, սիրեցյալ եղբայր, և ի սեր մարդկության բարօրության ու խաղաղ կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության Ձեր ջանքերի համար: Թող Տերը պահի Ձեզ կորովաշատ, օրհնի ու հաստատուն պահպանի մեր Եկեղեցիները սիրո միության և գործակցության մեջ և պարգևի եղբայրության վկայության նորանոր առիթներ: Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», - ասել է Գարեգին Բ-ն՝ դիմելով Պապին և հավաքվածներին: «Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնը, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում: Այս սրբատեղիից կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորիչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լույսին միանա սիրո լույսը՝ որ ներում և հաշտում է», - նշել է իր ելույթում Հռոմի պապը: Մայիսի 26-ը Պապի եռօրյա այցի վերջին օրն է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |