Վերնիսաժում վերակառուցման ու արդիականացման աշխատանքների 1-ին փուլն է

Վերնիսաժում վերակառուցման  ու   արդիականացման աշխատանքների 1-ին փուլն է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում հունիսի հունիսի 27-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են Վերնիսաժի տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները:

Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել Վերնիսաժի վերակառուցման ծրագիրը: Բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակ է ներկայացվել:

Նշվել է, որ արդեն ավարտին է մոտենում տարածքի սալահատակի փոխարինումը, զուգահեռ տեղադրվում են նաև առևտրային տաղավարները: Հաշվի առնելով տարածքի բարեկարգման առնչությամբ հանրային հետաքրքրությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը մանրամասնորեն ներկայացնել հանրային լսումների արդյունքում ձևավորված վերջնական նախագիծն ու իրականացվող աշխատանքների ընթացքը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացքիկ նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքները:

Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել աշխատանքների ընթացքին:

«Ամենօրյա հսկողության տակ պահեք մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու խստորեն հետևեք որակին: Անորակ աշխատանքներն անմիջապես պետք է դադարեցվեն ու համապատասխան քայլեր ձեռնարկվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն շեղվել մեր առաջադրած պահանջներից: Շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումը ևս պահեք մշտական հսկողության տակ ու այդ հարցում նույնպես եղեք հետևողական»,-ընդգծել է Մարգարյանը:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության հետևանքով նախորդ շաբաթ իրավախախտման 9 դեպք է հայտնաբերվել, կազմվել են վարչական արձանագրություններ: Մեկ հասցեում իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Հանձնարարվել է շարունակել այդ ուղղությամբ մշտական հսկողությունը:

Զեկուցվել է, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ճշգրտման աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ կազմվում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2017թ. ցանկը։

Կարդացեք նաև՝ Վերնիսաժի մի հատված հուլիսի 1-ից կփակվի. Հագուստի վաճառքի վայրը կարող է փոխվել

Ինչպիսին կարող է դառնալ Վերնիսաժը. Նոր տաղավարներ` ավանդական ցուցանմուշների համար

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---