Վերնիսաժի մի հատված հուլիսի 1-ից կփակվի. Հագուստի վաճառքի վայրը կարող է փոխվել

Վերնիսաժի մի հատված հուլիսի 1-ից կփակվի. Հագուստի վաճառքի վայրը կարող է փոխվել

PanARMENIAN.Net - Երևանի Վերնիսաժի այն հատվածում, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված իրեր էին վաճառվում, հուլիսի 1-ից փակվելու է:

Այս մասին վաճառականներին հայտնել են դեռ հունիսի սկզբին, ինչպես նաև՝ տեղեկացվել է, որ Վերնիսաժի այդ հատվածի վաճառականները կարող են իրենց առևտուրը շարունակել «Հրազդան» տոնավաճառի մոտ, հայտնում է Ա1+-ը:

Վաճառողների հիմնական մասը դժգոհ է այս որոշումից:

Դեռևս ապրիլինԵրևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ տեղի առևտուրը որոշ առումով կանոնակարգվելու է:

«Վերնիսաժ այցելող յուրաքանչյուր ոք պետք է զգա, որ գտնվում է հայկական արվեստը ներկայացնող մի անկյունում, ուր հնարավոր է նաև հաճելի գնումներ կատարել: Այդ նպատակով բարկարգման և արդիականացման ծրագրից հետո «Վերնիսաժում» կներկայացվի միայն անվանը համապատասխան ապրանքատեսականի՝ գեղանկարչություն, ձեռագործ աշխատանքներ, զարդարվեստ, իսկ շինարարական նյութերի և հագուստեղենի համար մայրաքաղաքում գործում են առևտրի բազում այլ կետեր, որտեղ էլ կուղղորդվեն նման ապրանքների վաճառքով զբաղվող քաղաքացիները: Ինչ վերաբերում է տաղավարների քանակին, ապա տեղեկացնեմ, որ նախապես կատարվել են հաշվարկներ և բոլորը կունենան առանձին վաճառակետեր»,-նշել է Օհանյանը:

Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել Վերնիսաժի վերակառուցման ծրագիրը:

Բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակ է ներկայացվել:

Կարդացեք նաև՝ Ինչպիսին կարող է դառնալ Վերնիսաժը. Նոր տաղավարներ` ավանդական ցուցանմուշների համար

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---