Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:

Ինչպես հայտնում է «Ֆիգարոն», պատգամավորիներն օրինագծին կողմ են քվեարկել միաձայն:

«Հավասարության ու քաղաքացիության» մասին օրենքի փոփոխությունը նախատեսում է 45000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար:

Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր:

Ֆրանսիայում նման օրինագիծ ընդունվել էր նաև 2012 թվականին՝ նախագահ Սարկոզիի օրոք: Այն ժամանակ, խորհրդարանի 2 պալատներում անցնելուց հետո, նախագահ Սարկոզին չստորագրեց այն. փաստաթուղթն օրենքի ուժ չստացավ, ինչը ժամանակ տվեց թուրք լոբիստներին բողոքարկել այն Սահմանադրական դատարանում, որտեղ էլ օրինագիծը մերժվեց:

2015 թվականին հայտնի դարձավ, որ ՍԴ անդամներից մեկն ակտիվ կապի մեջ էր թուրք դիվանագետների հետ օրինագծի քննարկման ժամանակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---