Գյունդոգան. Մխիթարյանը «Բորուսիայի» ամենակարևոր խաղացողն էր վերջին խաղաշրջանում 5 հուլիսի 2016 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան, այժմ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Իլկայ Գյունդոգանը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդ»` միանշանակ ճիշտ համարելով հայ ֆուտբոլիստի որոշումը, հայտնում է Championat.com-ը: «Հենրիխը 3 տարի խաղաց «Բորուսիայում»: Ճիշտն ասած, առաջին 2 խաղաշրջանը հեշտ չէին նրա համար: Նա անընդհատ պետք է խաղար, ինքնահաստատվեր և ավելի լավը դառնար: «Բորուսիան» այն ժամանակ այդքան էլ լավ չէր խաղում, և ադատպտացիան Մխիթարյանի համար հեշտ չէր: Հենրիխը որոշ խնդիրներ ուներ: Սակայն նախորդ խաղաշրջանում նա աներևակայելի խաղ ցուցադրեց: Հավանաբար, Մխիթարյանն ամենակարևոր խաղացողն էր «Բորուսիայում» վերջին խաղաշրջանում: Եթե նա նույն ոգով շարունակի, ապա մեծ ազդեցություն կունենա նաև «Մանչեսթեր յունայտեդի» խաղի վրա»,-մեջբերել է Գյունդոգանին Four Four Two-ն: Հուլիսի 2-ին Դորտմունդի «Բորուսիան» հաստատեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները: Ըստ գերմանական Bild-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն կվճարի Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվում է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Նախորդ խաղաշրջանում Մխիթարյանը գերմանական ակումբում 52 հանդիպման է մասնակցել, 23 գոլ է իրացրել և 32 արդյունավետ փոխանցում կատարել: Հայաստանի հավաքականի կազմում Մխիթարյանը 59 հանդիպման է մասնակցել և 19 գոլի հեղինակ դարձել: Ընթերցեք նաև. Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |