Կրթության նախարար. Ռուսաց լեզվի վիճակը շատ վատ է Հայաստանում 6 հուլիսի 2016 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաց լեզվի վիճակը շատ վատ է Հայաստանում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով բուհական ընդունելության քննությունների առաջին փուլի ավարտին, հայտնում է Tert.am-ը: Ռուսաց լեզվի քննության միջին միավորը 2008-ից 2015-ը միայն նվազել է՝ 16-ից հասնելով 10 միավորի: «Իսկապես ռուսերենի դիմորդների թիվը շատ քիչ է և նաև առաջին փուլի տվյալներով, եթե չեմ սխալվում, մոտ 30%-ն անբավարար է ստացել: Դա նախ՝ դպրոցի մակարդակի մասին է խոսում և երկրորդը՝ թեստերը պետք է փորձենք: Բոլոր մեր ԳԹԿ մասնագետներն ասում են, որ թեստերը հնարավորինս պարզեցված են, այսինքն՝ այնքան հեշտ է ներքևի շեմը հաղթահարել, որ դրանից ներքև պարզեցումն ուղղակի կվնասի»,- ասաց նա: Նախարարը նաև նշել են, որ նիստ են անցկացրել և ամփոփել առաջին քննական փուլը և եզրակացրել, որ նույն տվյալներն են, ինչ մոտավորապես երկու տարի առաջ էր: «Այս տարի մի քիչ լավ վիճակ է ֆիզիկա մասնագիտության ոլորտում, բայց շատ մտահոգիչ է բնագիտության ճակատագրի խնդիրը: Խոսեցինք ռեկտորների հետ, եթե ԵՊՀ կենսաբանության մասնագիտության ուղղությամբ կան խնդիրներ, պատկերացնո՞ւմ եք, թե դա արդեն ուր է հասնում»,- ասել է նա և նշել, թե պետք է հատուկ հանձնախումբ ձևավորել, որը կզբաղվի բնագիտական առարկաների զարգացման և պահպանման հայեցակարգով՝ նախադպրոցական մասնագիտությունից մինչև բուհական կրթություն: «Ֆիզիկա» առարկայի քննության միջին ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2011-ին՝ 5.2 միավոր, 2012-ին կտրուկ բարձրացել է՝ հասնելով 12.1 միավորի, այնուհետև միայն նվազել ՝ 2015-ին հասնելով 10.9 միավորի: «Բուհերն որոշակի դժվարություններ ունեն բնական աճի հետ կապված, այս մասին ևս խոսվեց, բայց ընդհանուր ամփոփումը մենք դեռ կունենանք»,- ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե հաշվի առնելով, որ հայերենի միջին միավորները շատ ավելի ցածր են գալիս, քան օտար լեզուների, արդյոք վերանայման կարիք չունի համակարգը` նախարարը պատասխանել է, թե երբ ամփոփեն, խոստանում է նշված բնույթի խնդիրներին ևս անդրադառնալ: Ընթերցեք նաև. ՀՀ շրջանավարտների կրթվածության վայրիվերումները՝ թվերով Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |