Փոխնախարար. Ծիրանի արտահանման կրճատումը պայմանավորված չէ Լարսի փակ լինելով

Փոխնախարար.  Ծիրանի  արտահանման կրճատումը պայմանավորված չէ Լարսի փակ լինելով

PanARMENIAN.Net - 2016-ին արտահանվել է 11. 500 տոննա ծիրան, իսկ 2015-ի նույն ժամանակահատվածում փոքր-ինչ ավելի է արտահանվել: Այս մասին տեղեկացրել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Սակայն փոխնախարարը կոչ է արեց դա չկապել Վերին Լարսի ավտոճանապարհի փակ լինելու հետ: Նրա խոսքով, արտահանման կրճատումը պայմանավորված է նրանով, որ բերքն անցած տարի ավելի շատ է եղել:

«Այս տարի մենք կանխատեսում ենք 60 հազար տոննայից ավելի միրգ, բայց անցած տարի այդ թիվն ավելին էր»,- պարզաբանել էՄակարյանը:

Նա նշել է, որ անգամ ճանապարհի փակ եղած ժամանակահատվածում օրական 200-350 տոննա ծիրան էր արտահանվում: Ինչ վերաբերում է հարցին, թե Լարսի ճանապարհի փակ լինելու պատճառով արտահանող ընկերությունները որքանո՞վ են տուժել, նա ասել է, որ ժամանակային, պայմանագրերի կատարման առումով, բոլորի մոտ էլ խախտումներ եղել են, սակայն, ընդհանուր առմամբ, արտահանումը չի դադարեցվել, գրում է Tert.am-ը:

Չնայած դրան, փոխնախարարը նշել է, որ ահազանգեր չունեն մթերքի փչացման հետ կապված, քանի որ ճանապարհի փակվելուց հետո լաստանավեր են վարձակալվել «Սպայկա» ընկերության կողմից, որոնք իրականացրեցին ծովային փոխադրումները:

Անդրադառնալով գյուղմթերքի գներին՝ Մակարյանն ասել է, որ գնագոյացումը տարբեր գործոններից է կախված, բայց գնի նվազման հիմնական գործոնը բերքի ծավալների աճն է։

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Կարդացեք նաև՝ ՌԴ ԱԳՆ-ն անուղղակիորեն հաստատել է` Մոսկվան մերժել է Հարավային Օսիայով տարանցման մասին ՀՀ հետ բանակցությունները

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---