ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը 8 հուլիսի 2016 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը և ձեռնպահ մնալ բռնությունից: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վարշավայում ընթացող գագաթնաժողովում: «Ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում ևս կհիշատակենք ղարաբաղյան հակամարտությունը: Մեր ուղերձը հետևյալն է` կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ բռնությունից և շարունակել խաղաղ և բանակցությունների հիման վրա լուծում գտնելու փորձերը: Մենք սատարում ենք խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին»,- ասել է Ստոլտենբերգը լրագրողներին գագաթնաժողովի մեկնարկից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է: «Նոր եմ ժամանել Վարշավա` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Սա ևս մեկ հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար», -ասվում է ամերիկացի համանախագահի գրառման մեջ: Ընթերցեք նաև. Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի առաջընթացը որպես անդամության թեկնածուի Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի |