Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի առաջընթացը որպես անդամության թեկնածուի![]() 8 հուլիսի 2016 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ողջունում է այն առաջընթացը, որն արձանագրում է Վրաստանը որպես անդամության թեկնածու երկիր, և կշարունակի աջակցել նրան: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղրա Յենս Ստոլտենբերգը: Նա նշել է, որ դաշինքի դռները բաց են` այժմ Չերնոգորիան է անցնում կազմակերպությանն անդամակցելու գործընթացը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքն աշխատում է այդ երկրի հետ, աջակցում զինված ուժերի արդիականացմանը, որպեսզի վերջինս կարողանա համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որ արձանագրում է Վրաստանը որպես անդամության թեկնածու երկիր, և կշարունակենք աջակցել նրան»,-ասել է Ստոլտենբերգը` ելույթ ունենալով Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Նա հավելել է, որ գագաթնաժողովի ընթացքում Վարշավայում տեղի կունենա Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |