ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանը մեր կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում 9 հուլիսի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից ծովի ավազանում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հուլիսի 11-12-ին Բաքու կատարելիք այցի կապակցությամբ: Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն դիտարկում է առաջիկա բանակցությունները ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում: Բաքվում կողմերը կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը և պայմանավորվածությունների զարգացումը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: «Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում: Մենք մեր հարաբերությունները Բաքվի հետ կառուցում ենք հավասարության, միմյանց շահերը հարգելու և բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Երևանում մասնակցելով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի աշխատանքին`ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայկական կողմի հետ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: Հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ ԱԳՆԽ (Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստում հայտարարություն է ընդունվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Հայտնում ենք մեր աջակցությունը ԼՂ խնդրով Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղմանը», - ասվում է հայտարարության մեջ: Ընթերցեք նաև. «Իզվեստիա». Ղարաբաղյան կարգավորման ռուսական պլանը ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |