«Իզվեստիա». Ղարաբաղյան կարգավորման ռուսական պլանը ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում 5 հուլիսի 2016 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Երևանում մասնակցելով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի աշխատանքին`ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ պաշտոնական երկկողմ բանակցություններ է վարել հայկական կողմի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, գրում է «Իզվեստիա» թերթը: Իրավիճակի կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ շատ ակտիվ է ընթանում, սակայն, առանց ավելորդ շտապողականության: Ռուսաստանը հասկանում է, որ ճգնաժամը պետք է այնպես հաղթահարել, որ բոլոր մասնակիցները, ներառյալ բուն Լեռնային Ղարաբաղը, առավելագույնս անցավ դուրս գան դրանից, հայտնել է պարբերականը` դիվանագիտական աղբյուրի վրա հղումով: Ինչպես նշվում է, ուսական պլանը, մասնավորապես, նախատեսում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի կողմից: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, գրում է թերթը: Հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ ԱԳՆԽ (Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստում հայտարարություն է ընդունվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Հայտնում ենք մեր աջակցությունը ԼՂ խնդրով Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղմանը», - ասվում է հայտարարության մեջ: «Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորաշման սկզբունքների հիման վրա», - նշված է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ: Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. ԱԳՆԽ նիստի ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |