Իրավապաշտպան. Հայրապետյանին ազատելու կոչով ցույցերը կշարունակվեն11 հուլիսի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում բնակվող հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունն ու դատավարությունն անցել է բացահայտ խախտումներով: Այս մասին ասել է իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին հաստատել է հայտնի գործարար և բարերար, «Սոբեսեդնիկ» հրատարակչատան տնօրեն Լևոն Հայրապետյանի դատավճիռը: Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` ցմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 դոլար շորթելու մեղադրանքով: «Հայրապետյանն ունի մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություն, և այդ վիճակով նրան պահել անազատության մեջ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Նա մեղադրվել է շորթման, յուրացման ու խարդախության համար, սակայն առաջին երկուսը հանվել են: Այդ փաստը և նրա ներկայիս վիճակը լիովին մտնում է տնային կալանքի ու պայմանական ազատության մեջ, սակայն դա ապահովելու համար որևէ քայլ չի արվում», - նկատել է Մակարյանը: Մակարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն. «Ամեն պատեհ-անպատեհ բան մտնում է ԱԺ օրակարգ, մի՞թե Լևոն Հայրապետյանն արժանի չէ, որ պետական մակարդակով նիստ հրավիրվի, քննարկվի Հայրապետյանի խնդիրը», - նշել է նա, գրում է Aysor.am-ը: Իրավապաշտպանը նշել է, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք պատրաստ են անգամ նստացույց անել ՌԴ դեսպանատան շենքի առջև, որպեսզի Հայրապետյանի գործը արդար քննվի: «Ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև որ «Զվարթնոց» օդանավակայանում բոլորս կդիմավորենք Լևոն Հայրապետյանին», - տասել է Մակարյանը: 2016-ի ապրիլին ԼՂՀ դրոշներով և «Ազատություն Լևոն Հայրապետյանին» գրությամբ ցուցապաստառներով Երևանում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի:Նախարարության դիմաց «Ազատություն», «Ազատեք մեր բարերարին» կոչերով նրանք պահանջել են վերջ տալ անգործությանը՝ «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով նամակ հանձնելով արտգործնախարարությանը: Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից քայլել են դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության, ապա՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան շենք՝ պահանջելով փոխել գործարար Հայրապետյանի խափանման միջոցը: Ցույցի մասնակիցներն արտաքին գերատեսչությունից պահանջել են անհապաղ կապ հաստատել ՌԴ գործընկերների հետ և փորձել հասնել Հայրապետյանի ազատ արձակմանը: «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով երթի մասնակիցները նամակ են հանձնել նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որով կրկին պահանջել են փոխել հայ գործարար Հայրապետյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան: Նամակը հանձնելուց հետո կազմակերպիչներից Սմբատ Ռոստոմյանը նշել է, որ նման բողոքի ակցիաները շարունակական են լինելու և ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն գործարարի խափանման միջոցը փոխելուն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |