ՀՀ ԱԳՆ. ՌԴ կողմից Հայաստանի առջև Հարավային Օսիայի ճանաչման հարց չի դրվել12 հուլիսի 2016 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Հայաստանի առջև Հարավային Օսիայի ճանաչման հարց չի դրվել: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով վրացական ԶԼՄ-ներում այն տեղեկատվությունը, համաձայն որի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, թե Վերին Լարսի փակումից հետո Հարավային Օսիայի տարածքով տարանցումը խափանվել է ՌԴ պատճառով: Ըստ նրա՝ ՌԴ-ն կապել է հարցը Հարավային Օսիայի կարգավիճակի հետ: Ինչպես պարզաբանել է վարչապետը, վրացական «Գրավյալ տարածքների մասին օրենքը» ենթադրում է բեռների տեղափոխում Հարավային Օսիայի տարածքով ֆորս-մաժորային պայմաններում` չեզոք կարգավիճակի պահպանմամբ: «Մենք ցանկանում էինք այս ռեժիմով փոխադրել բեռները, նվազեցնելու համար վնասը մեր և օտար գործարարների համար: ՌԴ կողմից ոչ համարժեք պատասխան եղավ` կապված իր կողմից ճանաչված տարածքի կարգավիճակի հետ, ուստի մենք հրաժարվեցինք թույլ տալ բեռների փոխադրումն այդ տարածքով»,- ասել էր Կվիրիկաշվիլին: PanARMENIAN.Net –ի հուլիսի 7-ի հարցմանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պահանջել է Հայաստանից ճանաչել Հարավային Օսիան: Սակայն, ՌԴ ԱԳՆ-ն չի հերքել, որ իրեն դիմել են Հարավային Օսիայի տարածքով տարանցման հարցով: Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն միայն հայտարարել է, որ «Հարավային Օսիայի տարածքով ավտոմոբիլային հաղորդակցության թեման հարկ է քննարկել այդ պետության իշխանությունների հետ»` դրանով իսկ անուղղակիորեն հաստատելով, որ Մոսկվան հրաժարվել է բանակցություններից կամ տարանցման կազմակերպումից առանց հարավօսական կողմի մասնակցության: Ցխինվալով անցնող ավտոճանապարհը 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո փակ է և հիմնական ուղին, որը կապում է ՀՀ-ն ՌԴ հետ Վերին Լարսով անցնող ճանապարհն է, որը հաճախակի փակվում է սելավների և ձնահյուսների պատճառով: Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |