ՀՀ-ում ալկոթեստերային սարքեր կարտադրվեն և կարտահանվեն14 հուլիսի 2016 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Արիդես» ՍՊԸ նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում ալկոթեստերային սարքերի արտադրություն ծավալել: Այս մասին ասված է Կառավարության կողմից ընկերության՝ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի կարգավիճակ տալու որոշման հիմնավորման մեջ: Նախագծում նշվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ $3 մլն, իսկ 5-րդ տարում՝ մոտ $10 մլն: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 15.000 սարք, հետագայում ավելացնելով քանակը մինչև 40.000-ի: Արտահանման ուղղություններն են` հիմնականում ՌԴ, Ղազախստան, Բելառուս, ինչպես նաև ԵՄ երկրներ: Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ $4.3 մլն, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 150.000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն սկզբնական շրջանում ունենալու է 70քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով: Հուլիսի 14-ի նիստում Կառավարությունը նպատակահարմար է գտել թույլատրել «Արիդես» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը: Ներկայացված հայտը մանրամասն ուսումնասիրվել է Հանձնաժողովի անդամների կողմից, գործարար ծրագիրը գնահատվել է շահագործողի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկի հիման վրա: Գործադիրի հունիսի 9-ի որոշմամբ «Ջիգոս ջելրի» ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար տրամադրվել է շահագործողի թույլտվություն՝ 9 տարով: Գործադիրի մայիսի 12-ի որոշմամբ էլեկտրոնիկա արտադրել պլանավորող ընկերությանը՝ «ՍՋՍ» ՍՊԸ-ին շահագործողի թույլտվություն է տրվել «Ալյանս»ազատ տնտեսական գոտում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |