Քերի. Բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր բռնկումից Ղարաբաղում

Քերի. Բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր բռնկումից Ղարաբաղում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար: «Ես շնորհակալ եմ նախագահ Պուտինին իր առաջատար դերի համար»,-ասել է նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է Sputnik-Արմենիան:

«Բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր բռնկումից: Չեմ կասկածում, որ ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի աջակցությամբ առաջընթացի ներուժ կա»,-ասել է Քերին:

Հունիսի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բանակցել են Մոսկվայում` քննարկելով նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ընթերցեք նաև. Դավիթ Բաբայան. Չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---