Եվրահանձնակատար. Թուրքիայում հեղաշրջումից հետո ձերբակալվածների ցուցակը նախապես էր կազմվել18 հուլիսի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի պահպանում միջազգային իրավունքը, հետապնդումներ սկսելով երկրում հեղաշրջման տապալված փորձից հետո, իսկ ձերբակալված անձանց ցուցակները նախապես էին կազմվել: Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը: «Սա այն է, ինչից վախենում էինք: Ես և ԵՄ դիվանագիտության ղեկավար Մոգերինին հեղաշրջումից հետո մտավախություն հայտնեցինք, որ այն, ինչ կհաջորդի այս իրադարձություններին, կհամապատասխանի իրավունքի գերակայության միջազգային չափանիշներին: Այն, ինչ տեսնում ենք, վկայում է, որ նորմերը չեն պահպանվում»,-ասել է Հանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պատասխանելով հարցին, թե արդյոք թուրքական իշխանություններն օգտվել են իրավիճակից` սեփական շահերից ելնելով, նա ասել է. «Առնվազն, դա նախապատրաստված է եղել»: «Այն, որ ցուցակներն արդեն հասանելի էին իրադարձություններից առաջ, վկայում է, որ դա նախապատրաստված էր, պահն օգտագործելու համար»,-ասել է եվրահանձնակատարը: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ընթերցեք նաև. Թուրքիայում ևս 100 մարդ է ձերբակալվել հեղաշրջմանը մեղսակցության կասկածանքով Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |