Թուրքիան կվերանայի հարաբերություններն ԱՄՆ հետ, եթե Գյուլենը չարտահանձնվի18 հուլիսի 2016 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Անկարան կարող է օրակարգում ընդգրկել ԱՄՆ հետ բարեկամական հարաբերությունների վերանայումը, եթե վերջինս չարտահանձնի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին` զինված հեղաշրջման փորձի հետ կապված: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հուլիսի 18-ին Անկարայում նախարարների խորհրդի նիստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք շնորհակալություն ենք հայտնել բոլոր բարեկամներին, որոնք համերաշխություն հայտնեցին Թուրքիային: ԱՄՆ-ն մեր բարեկամն է, մեր ռազմավարական գործընկերը: Բայց ես ասում եմ ԱՄՆ ղեկավարությանը` այստեղ գլոբալ սպառնալիք է, օրինական իշխանությունները տապալելու փորձ, ժողովրդի կամքը ոտնահարելու հրահանգ, ոչ մի կրոն կամ կրոնական արժեքների մասին խոսք չկա: Էլ ինչ ապացույցներ են հարկավոր: Եթե, անկախ այս ամենից, մեր բարեկամները նախկինի պես ապացույցներ պահանջեն, ապա, կներեք, բայց մենք շատ կվշտանանք և օրակարգ կմտնի մեր բարեկամությունը վերանայելու անհրաժեշտությունը»,-ասել է Յիլդիրիմը: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ընթերցեք նաև. Եվրահանձնակատար. Թուրքիայում հեղաշրջումից հետո ձերբակալվածների ցուցակը նախապես էր կազմվել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |