ԵՄ դեսպանն ու Փաշինյանը քննարկել են ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՄ դեսպանն ու Փաշինյանը քննարկել են ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ու ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված վիճակը եւ դրա հաղթահարման հնարավոր ուղիները:

Այդ մասին է հայտնել ինքը պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

«Խոսեցինք նաև ժողովրդավարության զարգացման, Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակի մասին», - նշել է նա:

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Հուլիսի 18-ի դրույթամբ, շարունակում է պատանդ մնալ 4 ոստիկան:

Կարդացեք նաև. Խորենացի փողոցից քաղաքացիներ են բերման ենթարկվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---