Ռուսաստանը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին պատրաստվող հեղաշրջման մասին21 հուլիսի 2016 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը տեղեկություններ է ունեցել Թուրքիայում պատրաստվող հեղաշրջման մասին և զգուշացրել է թուրքական իշխանություններին գործողությունները սկսվելուց մի քանի ժամ առաջ: Այդ մասին հայտնում է իրանական Fars գործակալությունն արաբական ԶԼՄ-ների վրա հղումով: Ըստ աղբյուրների Թուրքիայի դիվանագիտական շրջանակներում, ռուսական հետախուզությունը տվյալներ է ստացել, որ խռովարարները մտադիր են ուղղաթիռներ ուղարկել Մարմարիսի հյուրանոցի մոտ, որտեղ հուլիսի 15-ին գտնվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` «նրան ձերբակալելու կամ սպանելու համար»: Հրապարակման մեջ ենթադրվում է, որ տեղեկությունները ստացել են Սիրիայի Հմեյմիմ ռուսական ռազմակայանում գտնվող մասնագետները: Թե հատկապես որ արաբական ԶԼՄ-ներն են զգուշացրել թուրքական իշխանություններին, Fars-ը չի գրել: Հուլիսի 19-ին թուրքական գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը զգուշացրել էր զինվորականներին նախապատրաստվող խռովության մասին գործողություններից մի քանի ժամ առաջ, սակայն, չէր նշել, թե որտեղից են ստացվել տեղեկությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու ուղղությամբ»: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |