Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու ուղղությամբ»: Հայտարարությունն արվել է երկրի կառավարության նիստում` Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի նախագահը կարծում է, որ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները, որին Անկարան մեղադրում է հեղաշրջում կազմակերպելու մեջ, «առաջիկա օրերին և շաբաթներին կարող են նոր փորձ ձեռնարկել»: Էրդողանը նաև քննադատել է երկրի հետախուզությանը` հայտարարելով, որ «եթե այն պատշաճ մակարդակի վրա լիեր, հեղաշրջման փորձը հնարավոր կլիներ կանխել»: Ըստ նրա, առաջին անգամ նա լսել է խռովության մասին իր փեսայից, սակայն, լուրջ չի վերաբերվել դրան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) տեղեկություն է ստացել պատրաստվող հեղաշրջման մասին հուլիսի 15-ին` 6:00-ին:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ՌԾՈւ 14 նավ կապ չի հաստատել հրամանատարության հետ: Բացի այդ, հուլիսի 16-ից ի վեր կապ չի հաստատել նավատորմի հրամանատար Վեյսել Քեզելեն: Հայտնի չէ, նրան պատանդ են վերցրել, թե նա ևս միացել է խռովարարներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---