ՌԴ ԱԳՆ-ն Բաքվին զենքի հնարավոր նոր առաքումները մեկնաբանելու «հիմքեր չի տեսնում»

ՌԴ ԱԳՆ-ն Բաքվին զենքի հնարավոր նոր առաքումները մեկնաբանելու «հիմքեր չի տեսնում»

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին Բաքվում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինի հարցազրույցն այն մասին, որ ռուսական զենքի առաքումներն Ադրբեջանին իրականացվում են ըստ կնքված պայմանագրերի: Դորոխինը նաև հայտարարել էր, որ ՌԴ և Ադրբեջանի միջև զենքի առաքման նոր պայմանագրեր կկնքվեն, գրել էր Haqqin.az-ը:

PanARMENIAN.Net իհարցմանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվին զենքի հնարավոր նոր առաքումները մեկնաբանելու «հիմքեր չի տեսնում»:

«Անհիմն ենք համարում մեկնաբանելն Ադրբեջանում ՌԴ դեսպան Դորոխինի հարցազրույցը ANS հեռուստաալիքին, որտեղ ոչ մի այլ բան չկա, ինչի մասին չեն ասել ՌԴ պաշտոնատարները»,-ասվում է ՌԴ ԱԳՆ պատասխանի մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն նաև հղում է կատարել ՌԴ Ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հարցազրույցին: «Այս կապակցությամբ ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՌԴ Ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հարցազրույցին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հուլիսի 18-ին ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում պահպանելու համար հավասարության սկզբունքը Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարել էր, որ ռուսական 200 միլիոն դոլարի պայմանագիրը՝ Հայաստան զինամթերք մատակարարելու մասին, իրականացման փուլում է: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

Մինչդեռ Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---