«Սասնա ծռեր». Ոստիկանությունն առաջինն է կրակել՝ վիրավորին հանձնելու ժամանակ27 հուլիսի 2016 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հուլիսի լույս 27-ի գիշերը Ոստիկանությունն առաջինն է կրակ բացել խմբի անդամների ուղղությամբ: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը (Պավել Մանուկյան): Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է», - գրել է խումբը: Հուլիսի լույս 27-ի գիշերը ոստիկանության և «Սասնա ծռերի» փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են «Սասնա ծռերից» չորսը, այդ թվում՝ Պավել Մանուկյանն ու իր որդին, ու մեկ ոստիկան: Խմբի ևս 2 անդամ, ոստիկանության վարկածով, կամովի հանձնվել է կամ, «Սասնա ծռերի» վարկածով, ձերբակալվել ուժայինների կողմից: Կարդացեք նաև՝ Ոստիկանությունն ու ԱՆ-ն հայտնում են «Սասնա ծռերի» կողմից 4 բժիշկ պատանդելու մասին Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |