ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ ու կրակոցներ են լսվել

ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ ու կրակոցներ են լսվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ի առավոտյան Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ ու կրակոցներ են լսվել:

Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 30-ին գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը հանձնվելու վերջնաժամկետ էր ներկայացրել, ոստիկանությունն էլ արգելել էր քաղաքացիների երթերը դեպի Խորենացի փողոց: ՊՊԾ գնդի մերձակայքում հուլիսի 30-ից պարբերաբար պայթյուններ ու կրակոցներ են լսվում:

Հուլիսի 30-ին դիպուկահարի կրակոցից սպանվել է ոստիկան Յուրա Տեփանոսյանը, «Սասնա ծռերը» հայտարարում են, որ սպանության հետ կապ չունեն:

Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը դիպուկահարի լուսանկարն է հրապարակել. «Սասնա ծռերը» հերքում են՝ ոստիկանին չեն սպանել

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---