Քաղաքապետ. Սարի թաղի և Խորենացու բնակիչների վնասները կգույքագրվեն 1 օգոստոսի 2016 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Սարի թաղի բնակիչների կրած վնասները գույքագրելու համար կստեղծվի աշխատանքային խումբ: Այս մասին բնակիչներին հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մարգարյանն այցելել է Սարի թաղ, հանդիպել բնակիչների հետ և տեղում ծանոթացել վերջին օրերի իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած վնասներին: Զրուցելով սարիթաղցիների հետ`Մարգարյանը նշել է, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություններին ու պատասխանատու կառույցներին հանձնարարված է ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կգույքագրի վնասները, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց վերականգնման ուղղությամբ: «Արդեն իսկ հանձնարարել եմ սեղմ ժամկետներում գույքագրել ինչպես Սարի թաղի, այնպես էլ Խորենացի փողոցի մեր բնակիչների կրած վնասները, որից հետո կարճ ժամկետում քայլեր ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը: Այցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Տոնոյանների տուն, որը համեմատաբար շատ էր տուժել, ծանոթացել է տան կրած վնասներին և զրուցել ընտանիքի անդամների հետ, որոնց կրած գույքային վնասների վերականգնման հարցում ևս կցուցաբերվի համապատասխան աջակցություն: «Սասնա ծռերը» գրավել են Էրեբունու ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին՝ փաստացի, պահելով այն վերահսկողության տակ համարյա 2 շաբաթ: Գրոհի ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հուլիսի 30-ին սպանվել է ոստիկան Յուրա Տեփանոսյանը: Երևանի մայրաքաղաքում գնդի գրավման ամբողջ ընթացքում ընթանում էին ցույցեր, որոնք մի քանի անգամ բախումների վերաճեցին: Հուլիսի 29-ի երեկոյան ու լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով մարդիկ ցրել են ցույցը Սարի թաղում հատուկ միջոցների կիրառմամբ, որի ժամանակ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, բնակարաններ են վնասվել: Կարդացեք նաև՝ Էրեբունու բնականոն առօրյան կվերականգնվի. Քաղաքապետը հանձարարել է աշխատել այդ ուղղությամբ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |