Էրեբունու բնականոն առօրյան կվերականգնվի. Քաղաքապետը հանձարարել է աշխատել այդ ուղղությամբ![]() 1 օգոստոսի 2016 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Էրեբունու վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ: Ըստ այդմ, հանձնարարվել է պատկան մարմինների կողմից իրականացվող օպերատիվ աշխատանքների ավարտից անմիջապես հետո քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի գործարկման վերականգնման, կոմունալ ծառայությունների աշխատանքների լիարժեք կազմակերպման, ինչպես նաև տվյալ տարածքում ընդհատված ծրագրերի վերսկսման ուղղությամբ: «Սասնա ծռերը» գրավել են Էրեբունու ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին՝ փաստացի, պահելով այն վերահսկողության տակ համարյա 2 շաբաթ: Գրոհի ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հուլիսի 30-ին սպանվել է ոստիկան Յուրա Տեփանոսյանը: Թե խմբի, թե ոստիկանների շարքերում վիրավորներ կան: Երևանի մայրաքաղաքում գնդի գրավման ողջ ընթացքում ընթանում էին ցույցեր, որոնք մի քանի անգամ բախումների վերաճեցին: Հուլիսի 29-ի երեկոյան ու լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով մարդիկ ցրել են ցույցը Սարի թաղում հատուկ միջոցների կիրառմամբ, որի ժամանակ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |