«Սասնա ծռերից» Կյուրեղյանին և Հակոբյանին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռերից» Կյուրեղյանին  և Հակոբյանին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

«Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով», - հայտնել է պաշտպանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Այս հոդվածներով նրանք մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու, պատանդ վերցնելու և պահելու մեջ:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանություններին, խմբի 20 անդամը ձերբակալվեցին:

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու գործով 47 ձերբակալված և կալանավորված կա։

Կարդացեք նաև՝ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---