Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով (Թարմացված) 2 օգոստոսի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր»-ի անդամներից Արայիկ Խանդոյանին («Միայնակ գայլ») նախաքննական մարմինն օգոստոսի 2-ին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով՝ պատանդ վերցնելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու։ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը փոխանցել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել և փաստաթղթերի տակ չի ստորագրել։ Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Խանդոյանի խափանման միջոցի հարցը դեռևս չի քննարկվել, տեղեկացնում է «Ազատություն ռադիոկայանը։ Ավելի ուշ Արայիկ Խանդոյանին տարել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քիչ որոշվելու է նրա կալանավորման հարցը, ասել է Ղարագյոզյանը, մեջբերում է Aysor.am-ը: «Նիստը քիչ անց կմեկնարկի, դեռ սպասում ենք դատարանում», - ասել է պաշտպանը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանություններին, խմբի 20 անդամը ձերբակալվեցին: Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու գործով 47 ձերբակալված և կալանավորված կա։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել՝ կյանքին վտանգ չի սպառնում Նրան տեղափոխում են Երևանի բուժհաստատություն |