Պաշտպան. Կոմպոզիտորները համաձայնել են այցելել «Սասնա ծռերի»՝ հացադուլի մեջ գտնվող անդամին 8 օգոստոսի 2016 - 12:37 AMT PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն 3 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացրել է, որ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը համաձայնել են կատարել Պետրոսյանի խնդրանքը և այցելել նրան: Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, թե նրանց հետ հանդիպումից հետո դուրս կգա հացադուլից, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Պաշտպանը տեղեկացրել է նաև, որ զինված խմբի գործով նախաքննական մարմինը` ՀՔԾ-ն, ասել է, թե կոմպոզիտորների այցի թույլտվության հարցը կքննարկեն երկուշաբթի՝ օգոստոսի 8-ին: Մինչդեռ, Պապիկյանն ասել է, որ պաշտպանյալի վիճակը վատ է, հատկապես, երբ արդեն քանի օր է հրաժարվել է սննդից և դեղորայքից: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից: Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Պաշտպան. «Սասնա ծռերի» 2 անդամին ծեծելու դեպքով նյութեր են նախապատրաստվում Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր |