Էրդողան. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը դրական կազդի տարածաշրջանի խնդիրների վրա 9 օգոստոսի 2016 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի տարածաշրջանային խնդիրների լուծման վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում: «Տարածաշրջանում մեզանից, քաղաքական իմաստով, շատ բան են ակնկալում: Ես հավատում եմ, որ մեր համագործակցությունը տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների լուծման հարցում իր ներդրումը կունենա», - ասել է նա: Պուտինն, իր հերթին, հույս է հայտնել, որ Թուրքիայում հեղաշրջման տապալումից հետո երկրում կարգուկանոն կհաստատվի: «Հույս եմ հայտնում, որ ձեր ղեկավարության ներքո թուրք ազգը կհաղթահարի այդ խնդիրը», - ասել է նա: Նա նաև նշել է, որ Էրդողանի այցը վկայում է կողմերի՝ խաթարված հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար: Կարդացեք նաև. «Կոմերսանտ». Պուտինը հայ-թուրքական մերձեցման համար հող է նախապատրաստում Photo: AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |