10 օգոստոսի 2016 - 11:43 AMT
Ռիո 2016. Օգոստոսի 10-ին պայքարի մեջ կմտնեն ԵԱ չեմպիոններ Ավդալյանն ու Կարապետյանը

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկները և ծանրորդները:

Նախ, իրենց մեկնարկային մենամարտերը կունենան բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը: Նրանք կմեկնարկեն տեղական ժամանակով` 11:30-ին և 12:30-ին:

Այնուհետև, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը` 69 կգ քաշային կարգում կմտնի պայքարի մեջ:

Օրվա վերջին՝ տեղական ժամանակով` 19:00-ին, մեդալների համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 21-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացնում է 33 մարզիկ 8 մարզաձևում:

Օգոստոսի 7-ին Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Ռիոյի Խաղերի որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ:

Կարդացեք նաև՝ Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել