Փոխնախարար. Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԵՏՄ աճել է 90%-ով12 օգոստոսի 2016 - 14:23 AMT PanARMENIAN.Net - 2016-ի օգոստոսի 12-ի դրությամբ, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ անդամ երկրներ արտահանված թարմ պտուղ-բանջարեղենային մթերքների արտահանումն աճել է 90%-ով: Այս մասին օգոստոսի 12-ին լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: «ԵՏՄ-ն մեր գյուղատնտեսական մթերքների համար այսօրվա դրությամբ ամենաարդիական շուկան է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կենտրոնանում է արտահանման ծավալներն ավելացնելու վրա»,- ասել է նա, գրում է Tert.am-ը։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը նշել է, որ ԵՏՄ-ի հետ նախարարությունն աշխատում է տարբեր ձևաչափով, գործում է տասներկու աշխատանքային խումբ, որոնք ամենօրյա ռեժիմով վերահսկողական աշխատանքներ են տանում: «Թարմ պտուղ և բանջարեղենի առումով հիմնական աճը պայմանավորված է եղել ՌԴ շուկայով, այժմ աշխատանքներ են իրականացնում այլ անդամ երկրներ ևս արտահանում իրականացնելու համար: Իմ կարծիքով՝ աճը նաև պայմանավորված է բոլոր տեսակի՝ սննդամթերքի անվտանգության, սահմանային վերահսկողության և այլ ընթացակարգերի դյուրացմամբ, ինչը փոքր և միջին արտադրողներին հնարավորություն է տալիս դուրս գալ ԵՏՄ շուկա», - ասել է Հարությունյանը: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս Վիետնամում ազատ առևտրի մասին պայմանագիր է ստորագրվել, որի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում, որովհետև փաստաթուղթը դեռ չի հրապարակվել: 2016-ի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85.326 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49.827 տոննա պտուղ-բանջարեղեն: Օգոստոսի 9-ին այս մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Այսօրվա դրությամբ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները 2015-ի նույն ժամանակաշրջանի մակարդակը գերազանցում են ավելի քան 35.5 հազար տոննայով կամ ավելի քան 1.7 անգամ», - ասել է փոխնախարարը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |