Թուրքիայում Գյուլենին 2 ցմահ ազատազրկում է սպառնում և 1900 տարվա կալանք

Թուրքիայում Գյուլենին 2 ցմահ ազատազրկում է սպառնում և 1900 տարվա կալանք

PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար, որին Անկարան մեղադրում է անհաջող հեղաշրջման կազմակերպման մեջ: Քրեական գործը հարուցվել էր 2015-ի սեպտեմբերին Գյուլենի կազմակերպության ֆինանսական գործունեության կապակցությամբ: Ավելի քան 2.500 էջից բաղկացած թղթապանակը փոխանցվել է երկրի Գերագույն քրեական դատարան:

Ընդհանուր առմամբ գործով անցնում է 111 մարդ: Նրանց մեղադրում են, այդ թվում, նաև ահաբեկչության ֆինանսավորման և ռեժիմը տապալելու փորձի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց:

Ընթերցեք նաև. Թուրքիայում դատարանների ևս 83 աշխատակցի ձերբակալության թույլտվություն է տրվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---