Ռուսաստանն այլևս չի օգտվում իրանական Համադան ավիաբազայից22 օգոստոսի 2016 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն այլևս չի օգտվում իրանական ավիաբազայից` Սիրիայում ավիացիոն գործողության շրջանակում: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: Ըստ Քասեմիի, Համադանի կիրառումը գրոհայիններին ավիահարվածներ հասցնելու համար «այս փուլում ավարտված է», հայտնում է Lenta.ru-ն: Օգոստոսի 20-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարեց, որ Ռուսաստանի օդուժին Շահիդ Նոժե ավիաբազան տրամադրելու Իրանի որոշումը կայացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում փոխգործակցության շրջանակում և Սիրիայի կառավարության խնդրանքով: Ռուսաստանի ՊՆ-ն օգոստոսի 16-ին հաստատել էր, որ Իրանի Համադան ավիաբազայում տեղակայվել են ռուսական ռմբակոծիչներ, որոնք հարվածներ են հասցնում ահաբեկիչների դիրքերին Սիրիայում: Ավելի վաղ, Deutsche Welle-ն, հղում կատարելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմակայանում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել |