Թեհրան. Ավիաբազայի կիրառման մասին հայտնելու Մոսկվայի որոշումը թելադրված էր «իրեն ցույց տալու ցանկությամբ»22 օգոստոսի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը քննադատել է իր ռուսաստանցի գործընկերներին ռուսական ՌՕՈւ կողմից իրանական Համադան օդանավակայանն օգտագործելու փաստը բարձրաձայնելու համար: ԶԼՄ-ներում ավիաբազայի կիրառման մասին պատմելու որոշումը համաձայնեցված չէր Իրանի հետ և թելադրված էր Մոսկվայի «իրեն ցույց տալու ցանկությամբ», հայտարարել է նա, գրում է BBC-ին: «Անշուշտ, ռուսներն ուզում են ցույց տալ, որ իրենք գերտերություն են և ազդեցիկ երկիր, որն ակտիվ է անվտանգության ասպարեզում այս տարածաշրջանում և աշխարհում»,-ասել է նախարարը Իրանի կառավարական «Երկրորդ ալիքի» եթերում: «Այդ տեղեկությունը հրապարակելու հիմքում անհարգալից վերաբերմունքն ու իրեն ցույց տալու ցանկությունն է»,-ասել է Դեհգանը: Նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ Իրանում ոչ մի արտասահմանյան զորակազմ չկա, քանի որ դա հակասում է երկրի սահմանադրությանը: Խոսելով Համադանի ավիաբազայի օգտագործման մասին` նախարարը հայտարարել է, որ անհրաժետ էր ավիաբազան տրամադրել ռուսական մարտական ինքնաթիռներին լրալիցքավորվելու համար, քանի որ Ռուսաստանը որոշել է ակտիվացնել մարտական գործողությունները Սիրիայի տարածքում: Ռուսաստանի ՊՆ-ն օգոստոսի 16-ին հաստատել էր, որ Իրանի Համադան ավիաբազայում տեղակայվել են ռուսական ռմբակոծիչներ, որոնք հարվածներ են հասցնում ահաբեկիչների դիրքերին Սիրիայում: Ավելի վաղ, Deutsche Welle-ն, հղում կատարելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմակայանում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ընթերցեք նաև. Ռուսաստանն այլևս չի օգտվում իրանական Համադան ավիաբազայից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |