Ռուսաստանն այլևս չի օգտվում իրանական Համադան ավիաբազայից

Ռուսաստանն այլևս չի օգտվում իրանական Համադան ավիաբազայից

PanARMENIAN.Net - Ռուսաստանն այլևս չի օգտվում իրանական ավիաբազայից` Սիրիայում ավիացիոն գործողության շրջանակում: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

Ըստ Քասեմիի, Համադանի կիրառումը գրոհայիններին ավիահարվածներ հասցնելու համար «այս փուլում ավարտված է», հայտնում է Lenta.ru-ն:

Օգոստոսի 20-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարեց, որ Ռուսաստանի օդուժին Շահիդ Նոժե ավիաբազան տրամադրելու Իրանի որոշումը կայացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում փոխգործակցության շրջանակում և Սիրիայի կառավարության խնդրանքով:

Ռուսաստանի ՊՆ-ն օգոստոսի 16-ին հաստատել էր, որ Իրանի Համադան ավիաբազայում տեղակայվել են ռուսական ռմբակոծիչներ, որոնք հարվածներ են հասցնում ահաբեկիչների դիրքերին Սիրիայում:

Ավելի վաղ, Deutsche Welle-ն, հղում կատարելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմակայանում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---