ԱԻՆ. Իտալիայում երկրաշարժի զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան

ԱԻՆ. Իտալիայում երկրաշարժի զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան

PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը կապ է հաստատել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ըստ տեղեկատվության՝ զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:

Նշված ժամի դրությամբ Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի, իսկ տուժածներինը՝ 368-ի:

Օգոստոսի 24-ի առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում:

Օգոստոսի 25-ի առավոտյան Իտալիայում գրանցվել են նոր ցնցումներ, մագնիտուդը եղել է 4,7: Ավերածությունների մասին դեռևս հաղորդագրություններ չկան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---