Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի

PanARMENIAN.Net - Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի: Ավելի վաղ հայտարարվել էր 150 զոհված և 368 վիրավորված անձանց մասին: Անհետ կորածների ստույգ քանակը մինչ օրս հայտնի չէ, փրկարարական աշխատանքները չեն դադարել ամբողջ գիշեր:

«Փրկրարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր և իրականացվում են նաև այժմ: Զոհերի քանակը Ռիետի կոմունայում կազմել 190, իսկ Ասկոլի-Պիչենո քաղաքում զոհվել է 57 մարդ»,-ասվում է փրկարարների հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օգոստոսի 24-ի առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում:

Օգոստոսի 25-ի առավոտյան Իտալիայում գրանցվել են նոր ցնցումներ, մագնիտուդը եղել է 4,7: Ավերածությունների մասին դեռևս հաղորդագրություններ չկան:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---