Արարատ Խանդոյանի կինը ՏԸՀ անդամ է նշանակվել ՀԱԿ-ից

Արարատ Խանդոյանի կինը ՏԸՀ անդամ է նշանակվել ՀԱԿ-ից

PanARMENIAN.Net - Հուլիսի Խորենացի փողոցում մասսայական անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը նշանակվել է Ծաղկահովի համայնքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Հայ ազգային կոնգրես կուսակցությունից: Այդ մասին հայտարարել է Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանը, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Սոնա Թամարյանը հայտարարություն էր տարածել, որ Հայ Հեղափոխական դաշնակցությունը հրաժարվում է իրեն նշանակել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ ՀՅԴ-ից:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է՝ ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել:

Սեպտեմբերի 18-ին Ծաղկահովիտ համայքնում կայանալու են գյուղապետի ընտրություններ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը, ցանկանում է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի ընտրություններում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---