ՀՅԴ կառույցները Խանդոյանի ներկայացուցչին չեն նշանակում ընտրական հանձնաժողովի անդամ

ՀՅԴ կառույցները Խանդոյանի ներկայացուցչին չեն նշանակում ընտրական հանձնաժողովի անդամ

PanARMENIAN.Net - Հուլիսին Խորենացի փողոցում մասսայական անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով այժմ կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը, հայտարարություն է տարածել, որ Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են իրեն նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ, հայտնում է Panorama-ն:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է՝ ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել:

«Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ:

Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր համերաշխությունն ու եղբայրությունն է հայտնում: ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին: Ես պահանջում եմ ՀՅԴ-ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

«Սասնա ծռեռ» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ստացել է լիազորագիր, որով Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում Արայիկ Խանդոյանի վստահված անձը կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը, ցանկանում է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի ընտրություններում: Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաև ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը:

Սակայն, ԲՀԿ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ եթե «Սասնա Ծռերից» ազատամարտիկ Արարատ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանն իր թեկնածությունը կհանի:

Արայիկ Խանդոյանը մեղադրվոււմ է ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Ընթերցեք նաև. Արայիկ Խանդոյանի վստահված անձը կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---