Օլանդ. ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումն ընդհանուր շահերից է բխում30 օգոստոսի 2016 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումն ընդհանուր շահերից է բխում: «Ուկրաինական ճգնաժամն ազդեց եվրոպական երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Ըստ իս, սա ցավալի իրավիճակ է, քանի որ վնասում է բոլոր կողմերին: Ուստի մենք շահագրգիռ ենք, որ որքան հնարավոր է շուտ ելք գտնվի այս իրավիճակից»,-ասել է Օլանդը` ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների առջև երկրի ԱԳՆ ամենամյա հավաքում: Նա նշել է, որ Ֆրանսիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ միշտ եղել են սերտ և հուսալի: Նա նաև հույս է հայտնել, որ հարաբերությունների բարձր մակարդակը հնարավոր կլինի վերականգնել, և որ ՌԴ-ն պետք է պատասխանատու մոտեցում ունենա ճգնաժամերի կարգավորմանը, մասնավորապես, Սիրիայում և Ուկրաինայում, գրում է «Կոմերսանտը»: Նա հորդորել է անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում` հայտարարելով, թե մտադիր է քննարկել հարցը ՌԴ նախագահի հետ հոկտեմբերին վերջինիս Փարիզ այցի ժամանակ: Ըստ Օլանդի, Սիրիայի իշխանությունները բազմիցս են քիմիական զենք օգտագործել և պետք է պատասխան տան: Նա նշել է, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ռուսաստանը սատարում է Ասադին, իսկ հիմա էլ Թուրքիան է գործողություն սկսել Սիրիայում, հաճախ բախվելով քրդերի հետ, որի հետևանքով իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ չափազանց շահագրգռված է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն` նշելով, որ դա կապված է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |