Վարչապետ. Աղավնաձորում մթերված խաղողի դիմաց վճարման հարցը 15 օրում կլուծվի 1 սեպտեմբերի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - 2015-ին աղավնաձորցիների կողմից մթերված խաղողի գումարների վճարման հարցն առաջիկա 15 օրվա ընթացքում կլուծվի։ Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում գյուղացիները երեխաներին դպրոց չեն ուղարկել՝ ի նշան բողոքի։ Դեռևս 2015-ին մթերված խաղողի գումարը՝ 140 մլն դրամ, «Վեդի Ալկո» ընկերությունը չի վճարել գյուղացիներին: «Այն խոսակցությունները, թե ես խոստացել եմ, որ կվճարեն ու ստել եմ, անհիմն են և դատարկ, որևէ առնչություն չունեն իմ խոստացածի հետ»,- ասել է վարչապետը, մեջբերում է Tert.am-ը։ Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում բնակիչները փակել են դպրոցի մուտքը և աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել: Պատճառն այն է, որ արդեն 10 ամիս է՝ գյուղացիները մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստանում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |