Միհրան Հարությունյանին ՌԴ հայ համայնքը 2.5 մլն ռուբլի է նվիրել

Միհրան Հարությունյանին ՌԴ հայ համայնքը 2.5 մլն ռուբլի է նվիրել

PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին Կրասնոյարսկի «Եմելյանովո» օդանավակայանում Միհրանին են դիմավորել հայկական համայքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ըմբիշին է փոխանցվել 2.5 միլիոն ռուբլիի կտրոն: Հարությունյանի պատվին նաև ավտոմեքենաների շքերթ է կազմակերպվել, գրում է Tert.am-ը:

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ և անարդար մրցավարության պատճառով Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտումզրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Ի դեպ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ազգությամբ սերբ է:

Կարդացեք նաև՝ Մարզիչ. Պայքարելու ենք Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերադարձնելու համար

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---