ՀՀ նորանշանակ վարչապետը խոսել է Մեդվեդևի հետ. Կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացումը

ՀՀ նորանշանակ վարչապետը խոսել է Մեդվեդևի հետ. Կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացումը

PanARMENIAN.Net - ՀՀ նորանշանակ Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ:

Կարապետյանը բարձր է գնահատել Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում, որը հիմնված է երկու երկրի ժողովուրդների բարեկամության վրա:

ՀՀ վարչապետը կարևորել է ՀՀ և ՌԴ կառավարությունների ակտիվ համագործակցությունը և երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացումը՝ ի շահ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

ՀՀ նախկին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը: Սեպտեմբերի 9-ինՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սեպտեմբերի 13-ինՍարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---