Նալբանդյանը ԼՂ կարգավորման ներկա փուլը ներկայացրել է ամերիկյան վերլուծաբաններին

Նալբանդյանը ԼՂ կարգավորման ներկա փուլը ներկայացրել է ամերիկյան վերլուծաբաններին

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, հանդիպել է ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հանդիպումը վարել է ականավոր վերլուծաբան, դեսպան Սթիվըն Սեստանովիչը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների և պայմանավորվածություններից մշտապես հետ կանգնելու հետևանքով ստեղծված իրավիճակին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ ներկաների բազմաթիվ հարցերին։

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ ՄԽ.Պատրաստ ենք կազմակերպել ԱԳ նախարարների կամ նախագահների հանդիպում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---