Պայթյուն Թուրքիայի հարավում. 11-ից ավելի վիրավոր կա

Պայթյուն Թուրքիայի հարավում. 11-ից ավելի վիրավոր կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավային Մարդին գավառում սեպտեմբերի 26-ին պայթյուն է տեղի ունեցել ռազմական շարասյան ճանապարհին: Վիրավորվել է ավելի քան 11 թուրք զինծառայող, գրում է Trend-ը Sabah-ի վրա հղումով:

Ասվում է, որ պայթյունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները:

Միջադեպից հետո Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները գործողություն են սկսել ՔԱԿ գրոհայինների դեմ

Նույն օրը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները բեռնատար գնացք են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում` Վանի գավառում: Ռումբի պայթյունի հետևանքով 1 մարդ վիրավորվել է:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---