Ադրբեջանում ընթացող սահմանադրական հանրաքվեն ճանաչվել է կայացած

Ադրբեջանում ընթացող սահմանադրական հանրաքվեն ճանաչվել է կայացած

PanARMENIAN.Net - Ադրբեջանի սահմանադրության մեջ նախագահի լիազորությունների ժամկետի երկարացման մասին դրույթ պարունակող փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն ճանաչվել է կայացած` քանի որ ընտրողների մասնակցությունն արդեն կազմել է 30,6%: Այդ մասին հայտնել է ԿԸՀ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ֆարիդ Օրուջևը:

Ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի, հանրաքվեն կայացած է համարվում, եթե մասնակցում է ընտրողների առնվազն 25%-ը:

«Ընտրողների մասնակցությունն Ադրբեջանում ընթացող հանրաքվեին տեղի ժամանակով 12:00-ին կազմել է 30,6%»,-ասել է Օրուջևը մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն իր նախնական եզրակացության մեջ քննադատել է Ադրբեջանում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները

Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար:

2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---