Ադրբեջանի ընտրողների 91,2%-ը կողմ է քվեարկել նախագահության ժամկետի երկարացմանը27 սեպտեմբերի 2016 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցավ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեն, որտեղ ընտրողների 91,2%-ը կողմ է քվեարկել նախագահության ժամկետի երկարացմանը` 5-ից մինչև 7 տարի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը, հայտնում է Haqqin.az-ը: Նախագահության թեկնածուի համար տարիքային սահմանափակումների վերացման օգտին քվեարկել է ընտրողների 91,0%-ը: Ըստ Պանախովի, ընթացիկ պահի դրությամբ մշակվել է 2 669 448 քվեաթերթիկ: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն իր նախնական եզրակացության մեջ քննադատել է Ադրբեջանում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար: 2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |