27 սեպտեմբերի 2016 - 15:59 AMT
Գրոհայինները գնդակոծում են Հալեպը. Տասնյակ տուժածներ կան

Հալեպի 9 շրջան ենթարկվում է գրոհայինների կողմից խիտ գնդակոծության, տասնյակ տուժածներ են ամեն օր տեղափոխվում հիվանդանոցներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դահիյադ ալ Ասադ շրջանում տեղաբնակների մեծ մասը վաղուց է հեռացել վտանգավոր գոտուց, սակայն մի քանի ընտանիք մնացել է:

Սիրիական բանակի ստորաբաժանումները օրական 2-3 գրոհ են հետ մղում: Զինվորականները պատասխան կրակ են բացում գրոհայինների դիրքերի ուղղությամբ, որտեդից հրետանին անկանոն կրակում է խաղաղ բնակիչների տներին:

«Գրոհայինները հիանալի գիտեն, որ այստեղ մարդիկ են ապրում, սակայն նրանց դա չի կանգնեցնում: Օրերս հրթիռը պայթեց բնակելի տան մեջ, երբ ամբողջ ընտանիքն այնտեղ էր` 3 մարդ զոհվեց»,-ասել է սիրիական բանակի զինծառայող Տարիկը:

Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակը հայտարարեց նոր գրոհի մասին Հալեպի այն շրջանների ուղղությամբ, որոնք ապստամբների հսկողության տակ են: Դրանից քիչ անց քաղաքի արևելյան շրջաններին նոր ավիահարվածներ հասցվեցին:

Ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դը Միստուրայի, Հալեպում գնդակոծությունների հետևանքով վերջին օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում տանյակ կանայք ու երեխաներ:

Ընթերցեք նաև. Իրավապաշտպաններ. Հալեպում հրադադարի վերջին ձախողումից հետո առնվազն 200 մարդ է զոհվել