Իրավապաշտպաններ. Հալեպում հրադադարի վերջին ձախողումից հետո առնվազն 200 մարդ է զոհվել

Իրավապաշտպաններ. Հալեպում հրադադարի վերջին ձախողումից հետո առնվազն 200 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Ավելի քան 200 մարդ է զոհվել ապստամբների հսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան շրջաններում սիրիական բանակի հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնում են իրավապաշտպաններն ու զգուշացնում են, որ այդ թիվը կարող է աճել, երբ մաքրվեն փլատակները, և ռազմական գործողությունները շարունակվեն:

Ըստ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի գնահատականի, այն պահից ի վեր, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դուրս եկավ հրադադարի մասին պայմանավորվածությունից, զոհերի քանակը Հալեպում հասավ 213-ի: Միայն սեպտեմբերի 25-ին քաղաքում առնվազն 26 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ին:

Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ Սիրիայի գծով արտահերթ նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը մեղադրեց ՌԴ-ին Սիրիայում իրավիճակի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ և անվանեց Մոսկվայի գործողությունները բարբարոսություն: Ի պատասխան ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեղադրեց ԱՄՆ-ին հրադադարը չպահպանելու մեջ:

Ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դը Միստուրայի, Հալեպում գնդակոծությունների հետևանքով վերջին օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում տանյակ կանայք ու երեխաներ:

Ավելի քան 30 չափավոր խմբավորում` Ազատ սիրիական բանակի գլխավորությամբ, հայտարարություն է ստորագրել այն մասին, որ Հալեպում ռուսական ավիացիայի մասնակցությամբ ռմբակոծությունների սաստկացումն անիմաստ է դարձնում հետագա քաղաքական բանակցությունները:

Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակը հայտարարեց Հալեպի ապստամբների կողմից գրավված շրջանների վրա նոր հարձակման մասին: Դրանից հետո քաղաքի արևելյան շրջանները նոր ավիահարվածների ենթարկվեցին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---