ՀՀ հարկային նոր օրենսգիրքն ընդունվել է՝ չնայած դժգոհություններին29 սեպտեմբերի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովը 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունել է Հարկային նոր օրենսգիրքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ: ԱԺ մի շարք պատգամավորներ հորդորում էին հետաձգել օրինագծի քվեարկությունը՝ մատնանշելով, որ դրա քննարկումն անցել է դատարկ դահլիճում, արագացված ռեժիմով, հայտնում է Tert.am-ը: Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առարկել է՝ ասելով, որ 1-ից 2-րդ ընթերցումներում այն բազմաթիվ փոփոխություններ ներառելով՝ լիարժեքորեն քննարկվել է: Քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ խմբակցությունը դեմ է քվերակելու օրենքի նախագծին, քանի որ սեպտեմբերի 28-ին այն քննարկվել է սակավաթիվ պատգամավորների ներկայությամբ, և ժամանակ չի տրվել մանրամասն ծանոթանալու օրենքի նախագծին։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս նշել է, որ նման անփույթ կերպով չի կարելի ընդունել նախագիծ, որը կործանարար կլինի փոքր և միջին բիզնեսի համար։ Զոհրաբյանը կոչ արեց խորհրդանական մեծամասնության պատգամավորներին, ովքեր դեմ են նախագծին, բայց պարտադրված են կողմ քվեարկել, չքվեարկել և հետաձգել օրենքի նախագծի շուրջ քվեարկումը, գրում է Haynews.am-ը։ Հարկային նոր օրենսգրքով եկամտահարկի սանդղակն էապես վերանայվել է: Առաջարկվում է 120.000-150.000 դրամ աշխատավարձի դեպքում կիրառել 23% դրույքաչափ, 150.000-ից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28%, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36%: Շրջանառության հարկի հարկման շեմը նախկին 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի 58. 35 մլն դրամ: Կարդացեք նաև՝ ՊԵԿ. Հարկային օրենսգրքում դրույքաչափի մասով փոփոխություններ են կատարվել Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |